Ասուլիսի չեղարկում

10/02/2020

Հարգելի՛ գործընկերներ

Չեղարկվում է ՀՀ արդարադատության նախարարի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի մասնակցությամբ փետրվարի 11-ին, ժամը 10:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում նախատեսվող ասուլիսը:

Սակայն, ուժի մեջ է 11:00-ին նույն վայրում կայանալիք «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների առաջին հանդիպման լուսաբանման հրավերը: Բացման խոսքով հանդես կգան Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: