ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

12/02/2020

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչությունում փորձագետ

 

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

    Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքներում փորձագետ ներգրավելու նպատակը հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող միջոցառումների կատարման ապահովման, Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի ընթացքի մշտադիտարկման և գնահատման գործառույթների իրականացումն է:

 

 2.Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 6 /վեց/ ամիս:

 

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • Հակակոռուպցիոն ոլորտի 2019-2022 թվականների ռազմավարությունից բխող իրավական ակտերի մշակում,
  • Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ մշտադիտարկման իրականացում,  գնահատման գործընթացի համակարգում, պարբերական հաշվետվությունների կազմում,
  • Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակների մասին հանրությանն ու մասնագիտական շրջանակներին տեղեկատվության փոխանցման նպատակով հաղորդակցման ռազմավարության մշակում

 

  • 4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  •  իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • առնվազն 1 տարվա հանրային ծառայության ստաժ
  • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող օրենսդրության, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների իմացություն,
  •  հայերենի (պարտադիր), ռուսերենի կամ անգլերենի գերազանց իմացություն,
  •  հաշվետվությունների մշակման ունակություն,
  •  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

 

5.  Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

 17 փետրվարի  2020թ.

 

6. Աշխատանքի վայրը՝  ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:

    Էլ. փոստ՝ expert14@moj.am:

 

 

 

 

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի      13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:

 

10.  Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝  ներկայացնելով անձնագիր և անհրաժեշտ  փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

  1. 11.   Դիմումների ընդունման հասցեն է՝ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-09/:

 

                       Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-09/: