ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համար նախատեսված թեստային առաջադրանքների ձևանմուշներ
24/01/2020
Հարց 1
Ինչպիսի պաշտոններ են հանդիսանում Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորների, Վիճակագրական պետական խորհրդի անդամների, Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների պաշտոնները՝
- ինքնավար.
- պետական քաղաքական.
- Համայնքային.
- հայեցողական:
( «Հանրային ծառայության մասին» օրենք, հոդված 7, մաս 3)
Հարց 2
Ի՞նչ է քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը:
- Քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում.
2. Քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների հետևողական և շարունակական կատարելագործում.
3. Քաղաքացիական ծառայողների մասնագիատական գիտելիքների և կոմպետենցիաների շարունակական կատարելագործում.
4. Քաղաքացիական ծառայողների գիտելիքների և կոմպետենցիաների հետևողական կամ շարունակական կատարելագործում:
(«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդված 4, մաս 1, կետ 6)
Հարց 3
Ճի՞շտ է արդյոք, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
1. Այո.
2. Ոչ:
(ՀՀ Սահմանադրություն, հոդված 4)
Հարց 4
Դասավորե՛ք ըստ համապատասխանության՝ ձախ սյունակի անվանումները և աջ սյունակի դրանց սահմանումները:
|
|
1. նորմատիվ իրավական ակտ |
Ա. Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ և օրենքներ. |
2. օրենսդրական ակտ |
Բ. Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար. |
3. օրենսգիրք |
Գ. օրենք, որը միավորում է իրավունքի ամբողջ ճյուղի կամ դրա առանձին մասի` համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը:
|
1) 1-Ա, 2-Բ, 3-Գ. 2) 1-Բ, 2-Ա, 3-Գ. 3) 1-Գ, 2-Բ, 3-Ա:
(«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, Հոդված 2) |
Հարց 5
Դասավորե՛ք օրենքի լրիվ անվանման հիշատակման ճիշտ հերթականությունը:
Ա. օրենքի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.
Բ. «օրենք» բառը.
Գ. հերթական համարը.
Դ. օրենքի վերնագիրը:
1. Ա, Բ, Գ, Դ.
2. Գ, Ա, Դ, Բ.
3. Դ, Ա, Գ, Բ.
4. Ա, Գ, Դ, Բ:
(«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդված 18, մաս 3)
Հարց 6
Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը տրվում է՝
- ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում.
- ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում.
- երեխայի ծննդի օրվանից հետո՝ հաջորդ աշխատանքային օրը.
- ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:
(«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենք 16-րդ հոդված, 1-ին կետ)
Հարց 7
Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի կողմից ու՞ր է ներկայացվում վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառումը դադարեցնելու մասին միջնորդությունը՝
- ՀՀ ոստիկանություն
2. դատարան
3. ՀՀ առողջապահության նախարարություն
4. ՀՀ արդարադատության նախարարություն։
(«Պրոբացիայի մասին» օրենք, հոդված 19, մաս 6)
Հարց 8
Ճիշտ է արդյոք, որ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար չունեցող ենթակա պետական մարմնի՝ քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունը, կազմակերպական հարցերի կարգավորումը, անձնակազմի կառավարումն իրականացնում է այն պետական մարմինը, որի ենթակայությամբ գործում է ենթակա պետական մարմինը:
1. Այո.
2. Ոչ:
(«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք,
հոդված 4, մաս 2)
Հարց 9
Ո՞րն է համարվում պաշտոնական փաստաթուղթ:
- պաշտոնական փաստաթուղթը որևէ իրավաբանական անձի կամ պաշտոնյայի կողմից ստեղծված և սահմանված կարգով ձևակերպված ստորագրությամբ և կնիքով (երբեմն՝ առանց կնիքի) հաստատված փաստաթուղթ է.
- պաշտոնական փաստաթուղթը հաստատված փաստաթուղթ է, որը պարունակում է որոշակի տվյալներ կամ տեղեկատվություն.
- պաշտոնական փաստաթուղթը հաստատված փաստաթուղթ է, որն ունի պաշտոնական խնդիրներ լուծելու նպատակ:
(«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, էջ 71)
Հարց10
Ո՞րն է թվային տեսքով ներկայացված ինֆորմացիայի ծավալը չափելու փոքրագույն միավորը՝
- բայթ.
- բիթ.
- կիլոբայթ.
- մեգաբայթ:
(Ինֆորմատիկա 7-րդ դասարան, 3.Ինֆորմացիայի աղբյուրներ,
Ինֆորմացիայի քանակի չափումներ, § 3.3):
-
49.29 ԿԲ