Եվրասիական տնտեսական միության դատարանի քարտուղարությունում թափուր հաստիքների զբաղեցման մրցույթ
21/02/2020
ԵԱՏՄ դատարանի քարտուղարությունում թափուր հաստիքների զբաղեցման մրցույթի անցկացման հիմնական կանոնների 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ԵԱՏՄ դատարանի քարտուղարությունում թափուր հաստիքների զբաղեցման համար հայտարարված է հերթական մրցույթը:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացի հանդիսացող այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, իսկ ֆինանսական և ԵԱՏՄ դատարանի կազմակերպչական-կադրային աշխատանքի բաժիններում թափուր հաստիքների զբաղեցման համար դիմող թեկնածուների դեպքում՝ համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն:
Մրցույթն անցկացվելու է հետևյալ թափուր հաստիքները լրացնելու նպատակով՝
- 1. Փորձագիտական-վերլուծական բաժնի խորհրդական
- 2. Փորձագիտական-վերլուծական բաժնի խորհրդատու
- 3. Ֆինանսական և կազմակերպչական-կադրային աշխատանքի բաժնի խորհրդական
- 4. Ֆինանսական և կազմակերպչական-կադրային աշխատանքի բաժնի խորհրդատու
Մասնակցության կարգին, մասնակիցներին ներկայացվող պահանջների ամբողջական ցանկին և այլ տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ http://courteurasian.org/page-27071
Մրցույթին մասնակցելու համար info@courteurasian.org էլեկտրոնային հասցեին փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 29-ը: