Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
02/03/2020
Արդարադատության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 23):
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 2-ից մինչև 2020 թվականի մարտի 11-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենք, հոդված 3-12, 15, 18-19, 23-25, 29-46, 52.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=122728
ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 51, 52, 54, 57.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137922
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք հոդվածներ՝ 24, 27, 32.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=136431
ՀՀ քրեական դատավարության օրենսգիր՝ հոդված 6,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=136684
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 2
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1561-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 395-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121652
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի «Վերասոցիալականացման միջոցառումների եվ ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին» N 404-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112903
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման եվ օգտագործման ընթացակարգը սահմանելու մասին» N 1176-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=109534
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի N 336-Լ հրաման
http://moj.am/legal/view/article/1290/
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի N 347-Լ հրաման
http://moj.am/storage/uploads/347_hraman_kanonadrutyun_probacia.pdf
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf - «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf - «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):