Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

05/03/2020

Արդարադատության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝                                12-33.1-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):

Անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝                                12-33.1-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝                                12-33.1-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն                         (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝


1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2.
անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3.
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4.
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5.
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

 

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի  5-ից մինչև 2020 թվականի մարտի 16-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից     17:30-ն:
        Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը                   14:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,      Վ. Սարգսյան 3/8):
        Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,                         Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89,            93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
 «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

 «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 5-9

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138908

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 2

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139117

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշում.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132318

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 814-Ն որոշում.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=124161

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի  31-ի «Մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրպետության օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերի կազմումը ոչ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործընթացների կազմակերպման և գործառույթների իրականացման կարգը սահմանելու մասին» N 29-Ն որոշում.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135295

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը սահմանելու մասին» N 1239-Ն որոշում.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126447

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1287-Ն որոշում.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126659

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» N 335-Ն որոշում.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126605

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին»N 1303-Ն որոշում.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126657

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունում, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • «Խնդրի լուծում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան,                                Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59, էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):