Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

05/03/2020

 Արդարադատության նախարարությունը  հայտարարում է ներքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-34.1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան 41ա):

Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-34.1-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-34.1-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝


1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2.
անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3.
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4.
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5.
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի           5-ից մինչև 2020 թվականի մարտի 16-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:
   Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,      Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 14:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,                         Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 150 799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենք. հոդվածներ՝ 1-9, 11, 19, 24-25

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132745

Սահմանադրություն. հոդվածներ՝ 31, 34, 42, 51
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-8, 24
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Տեղեկատվության ազատության մասին» օրենք. հոդվածներ` 3, 6, 8-9, 11

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ՝ 33, 33, 46

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941

Աշխատանքային օրենսգիրք. հոդվածներ՝ 131-135

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139117

Քրեական օրենսգիրք. հոդվածներ, 144-148, 254

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139256

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք հոդվածներ` 2-3

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք. հոդվածներ՝ 189.17

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139122

ՀՀ կառավարության՝ 2015թ.-ի հուլիսի 2-ի N 734-Ն որոշում

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=98941

 

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):