«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը մասնագիտական կադրային բանկ է ստեղծում
06/04/2020
«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը իր աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով հավաքագրում է առավելապես իրավաստեղծ գործունեությանն առնչություն և (կամ) դատական կամ պետական կառավարման համակարգում փորձառություն ունեցող իրավաբան մասնագետների կենսագրական տվյալներ:
Կադրային բանկի ստեղծումը թույլ կտա ըստ անհրաժեշտության, սեղմ ժամկետներում ընտրել համապատասխան մասնագետի, որը կներգրավվի Հիմնադրամի կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ աշխատանքներում:
Կադրային բանկում ներգրավված անձանց տվյալները դիմողի համաձայնությամբ հասանելի կլինեն նաև այլ մարմինների և կազմակերպությունների համար, որոնք փնտրում են իրավաբան մասնագետներ:
Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին, որտեղ կարող է նշում կատարվել նաև կենսագրական տվյալները այլ մարմիններին և կազմակերպություններին փոխանցելը թույլատրելու մասին: Տեղեկացնում ենք, որ նման նշում չկատարելու դեպքում տվյալների փոխանցում չի իրականացվի: Փաստաթղթերը պետք է ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կադրային բանկում ներառելու համար»:
Ուշադրություն.
Թափուր հաստիքի առկայության դեպքում Հիմնադրամի կողմից կդիտարկվեն թեկնածությունները և համապատասխան աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուներն ըստ անհրաժեշտության կհրավիրվեն հարցազրույցի: