ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

08/09/2014

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացում

Դրամաշնորհ՝ TF013656; Ծածկագիր՝ P131126

 

 Հայաստանի Հանրապետության Փաստաբանների դպրոցը Հայաստանի Հանրապետության միջոցով Համաշխարհային Բանկից ստացել է Դրամաշնորհ՝ իր վերապատրաստման կարողությունների հզորացման նպատակով, և մտադիր է Դրամաշնորհի մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ հետևյալ առաջադրանքը կատարելու համար:

 Խորհրդատվական ծառայությունները (այսուհետ Ծառայությունները) ներառում են հեռահար ուսուցման համապարփակ պլատֆորմի ստեղծում և տեղայնացում՝ իրական ժամանակում տվյալների փոխանցման հնարավորությամբ (այսուհետ հեռահար ուսուցման համակարգ)՝ հիմնված ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, որը կարող է հետագայում օգտագործվել Փաստաբանների Դպրոցի կողմից՝ հեռահար ուսուցման գործունեության կազմակերպման և վերապատրաստման գնահատում/միավորների հավաք իրականացնելու համար: Համակարգի ստեղծման համար կարևոր է բացահայտել նոր Վեբինարի բոլոր շահառուներին/շահագրգիռ կողմերին: Ծրագրի իրականացման ժամանակահատվածը 2014թ. հոկտեմբերից մինչև 2015թ. մարտն է:

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին (այսուհետ Խորհրդատուներին) ներկայացնելու իրենց հետաքրքրությունը Ծառայություններն իրականացնելու համար: Շահագրգիռ Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն, որը ցույց կտա/կհավաստի, որ նրանք ունեն պահանջվող որակավորումները և համապատասխան փորձը՝ Ծրագիրն իրականացնելու համար: Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշն է վեբինարների ստեղծման և հարմարեցման համար բաց բազային տվյալների խմբավորման և/կամ տեղայնացման կարողություների առկայությունը:

Խորհրդատուի որակավորումները

Խորհրդատուն պետք է ունենա հետևյալ նվազագույն որակավորումները.

  • Լայնածավալ համակարգի ինտեգրման փորձ
  • Հինգ տարվա աշխատանքային փորձ IT ոլորտում
  • Շարժական ծրագրերի պատրաստման փորձ
  • Խոր հետազոտությունների և խորհրդատվական ծառայությունների տրամադրման փորձ

Խորհրդատուն պետք է ունենա առնվազն մեկ պայմանագիր վերջին հինգ տարիների ընթացքում հետևյալ առաջադրանքների համար՝

ա) ինտեգրման աշխատանքներ՝ առնվազն 3,  որի պայմանագրի արժեքը 50 միլիոն ՀՀ դրամից պակաս չէ,

բ) 1 IOS և Android ծրագիր:

 Խորհրդատուն պետք է ներկայացնի համապատասխան ծրագիրը և պայմանագրի պատճենը:

 Խորհրդատուն պետք է ներկայացնի իր գործունեության պայմանները հաստատող հիմնադիր փաստաթղթերը:

 Խորհրդատուն պետք է ներկայացնի հետևյալ փորձագետներից բաղկացած խումբ՝

  • Ծրագրի ղեկավար – Փորձառու Ծրագրի ղեկավար՝ համապատասխան փորձով
  • Մասնագետներ/Ծրագրավորողներ – Առնվազն 3 մասնագետ/ծրագրավորող՝ առնվազն 3 տարվա համապատասխան փորձով: Առնվազն մեկ հեռահար ուսուցման մոդելների մասնագետ:

 Այս մասնագետների ինքնակենսագրությունները պետք է դիմումի մաս կազմեն:

 Շահագրգիռ Խորհրդատուների ուշադրությունն է հրավիրվում Համաշխարհային Բանկի Ուղեցույցի 1.9 կետին. 2011թ. հունվար ամսին  Համաշխարհային Բանկի փոխառուների կողմից հաստատված «Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ներգրավումը (համաձայն IBRD փոխառությունների և IDA վարկերի և դրամաշնորհների)» ուղեցույցին (այսուհետ Խորհրդատուի ուղեցույց), որը սահմանում է շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությունը։

Խորհրդատուն, իր որակավորումը բարելավելու նպատակով, կարող է համագործակցել այլ ընկերությունների հետ՝ համատեղ ձեռնարկության կամ ենթախորհրդատվության ձևով։

 Խորհրդատուն կընտրվի Խորհրդատուի Ուղեցույցով սահմանված Խորհրդատուների Որակավումների վրա հիմնված ընտրության մեթոդի համաձայն:

 Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ձեռք բերել ստորև ներկայացված հասցեով աշխատանքնային ժամերի ընթացքում՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն:

Հետաքրքրություն ցուցաբերելու դիմումները պետք է լինեն գրավոր և ներկայացվեն ստորև ներկայացված հասցեով (անձամբ, կամ փոստով, կամ e-mail-ով) մինչև 26 սեպտեմբերի, 2014թ.

«Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

Տնօրեն՝ Գ. Խաչատրյան

0078, ՀՀ, Երևան

Հալաբյան փ. 41ա, 14 հարկ

Հեռ. +37410380230

Էլեկտրոնային հասցե՝ georgi.khachatryan@justice.am