Արդարադատության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` գլխավոր քարտուղարի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
26/05/2020
- Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
Փաստաթղթաշրջանառության աշխատանքների վարում՝ Mulberry էլեկտրոնային համակարգի միջոցով, գլխավոր քարտուղարի կողմից իրականացվող գործառույթներից և խնդիրներից բխող ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի, գրությունների, առաջարկությունների, եզրակացությունների, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախագծերի կազմում, փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքների իրականացում, գլխավոր քարտուղարի խորհրդակցությունների և հանդիպումների նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և արձանագրությունների վարում: Գլխավոր քարտուղարին վերապահված ոլորտներում առկա իրավիճակի և արդի հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար ամփոփ տեղեկատվության տրամադրում: Համագործակցելով նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ տեղեկատվական և վերլուծական նյութերի նախապատրաստում: Կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերում, ինչպես նաև այլ հանձնարարականների կատարում:
2. Օգնականին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- համապատասխան բնագավառի կամ մասնագիտական աշխատանքային փորձ,
- տիրապետում է հայերեն լեզվին,
- տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին (ազատ),
- տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
3. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
03 /հունիսի/ 2020թ.
4. Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
5. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- մեկ լուսանակար՝ 3 x 4 սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
6. Հիմնական աշխատավարձը 264560 (երկու հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ է:
7. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց:
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջներին համապատասխան), Էլ. փոստ՝ expert14@moj.am:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/: