ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` «ՀՀԱՆ-2020/1» ծածկագրով ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման
08/06/2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀՀԱՆ-2020/1» ծածկագրով ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման
ՀՀ արդարադատության նախարարությունը, որը գտնվում է ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում, հայտարարում է Ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` թղթային տարբերակով:
Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել է Ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման պայմանագիր:
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեով` հանձնաժողովի քարտուղար Սևակ Պետրոսյանին: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ձևով` սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված մինչև 12.06.2020թ. ժամը 10:00-ն:
Հայտերի բացումը տեղի կունենա ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում, 12.06.2020թ. ժամը 10:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար ` Սևակ Պետրոսյանին:
Հեռախոս՝ 010594104
Էլ. Փոստ՝ gnumner@moj.am
- 1. Ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների տեխնիկական առաջադրանք
Ավտոկայանատեղին նախատեսված է 25 մարդատար ավտոմեքենայի համար: Կայանատեղին գտնվում է ք.Երևան, Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող շենքի հարակից բակում:
Կայանատեղին պետք է կահավորել առնվազն ստորև ցանկում նշված գույքով՝
Հ/Հ |
Անվանում |
Քանակ |
1 |
Արգելափակոց 4մ |
2 |
2 |
Մոտքը և ելքը հսկող տերմինալ |
1 |
3 |
Կենտրոնական կառավարման համակարգ՝ ներառյալ ծրագրային ապահովումը |
1 |
4 |
Աշխատակցի կրպակ՝ համապատասխան կահավորմամբ կամ մուտք-ելքի ավտոմատացված համակարգ՝ ավտոմատ վճարման տերմինալով |
1 |
5 |
Լուսատախտակ, որի վրա կցուցադրվի կայանատեղում ազատ տեղերի քանակը |
1 |
Կայանատեղիի կազմակերպման համար կարող են նախատեսվել նաև այլ սարքերի և սարքավորումների տեղադրում/համաձայնեցնելով Պատվիրատուի հետ/՝ որոնք անհրաժեշտ կլինեն ստորև նկարագրված կայանատեղիի աշխատանքային պրոցեսը լիարժեք ապահովելու համար:
Ծառայությունների մատուցումը ներառում է նաև կայանատեղիի սպասարկումը: Կայանատեղին պետք է լիարժեք գործի և սպասարկվի բոլոր աշխատանքային օրերին՝ առնվազն՝ ժամը 08:00-ից մինչ 19:00-ն:
Կայանատեղիի աշխատանքային պրոցեսի նկարագիրը՝
Ավտոմեքենան մոտենում է դեպի կայանատեղի մուտքը կասեցնող արգելափակոցին: Եթե Լուսատախտակին կան ազատ տեղեր նշված, ապա վարորդը սեղմելով տերմինալի համապատասխան կոճակը՝ վերցնում է մուտքի ժամը ֆիքսող կտրոնը, որը պետք է պահպանվի մինչև կայանատեղիից ելքի պահը, որից հետո ավտոմատ բացվում է արգելափակոցը և ավտոմեքենան կայանում է համապատասխան գծանշումներով նախատեսված ազատ տարածքում: Ավտոմեքենայի ելքի ժամանակ մեքենան մոտենում է կայանատեղիից ելքը կասեցնող արգելափակոցին: Ելքի ժամանակ վարորդը պահակակետ է ներկայացնում կայանատեղիի մուտքի կտրոնը կամ ավտոմատ վճարման տերմինալի միջոցով կատարում է կայանատեղիի վճարում: Ավտոմատ վճարման տերմինալի միջոցով վճարման դեպքում վճարումը կատարելուց հետո ավտոմատ բացվում է ելքի արգելափակոցը և ավտոմեքենան դուրս է գալիս կայանատեղիից:
Պահակակետի դեպքում՝ այն պետք է տեղակայված լինի ելքի ուղղությամբ ավտոմեքենայի ձախ կողմում: Աշխատակիցը վերցնում է մուտքի կտրոնը, համակարգով հաշվարկում կայանատեղիից օգտվելու ժամանակը և ներկայացնում համապատասխան վճարման ենթակա գումարի կտրոնը: Վարորդը կատարում է կայանատեղիի վճարումը, այնուհետև պահակակետի աշխատակիցը բացում է ելքի արգելափակոցը և ավտոմեքենան դուրս է գալիս կայանատեղիից:
Կայանատեղին պետք է ամբողջությամբ շուրջօրյա վերահսկվի տեսահսկման համակարգով: Տեսախցիկները պետք է ապահովեն կայանատեղում գտնվող անձի դեմքի ճանաչելիությունը, այդ թվում՝ գիշերային ժամերին: Կայանատեղին պետք է պատշաճ կերպով ունենա համապատասխան գծանշումներ:
Կայանատեղին պետք է լինի ժամավճարով, ընդ որում՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար առնվազն առաջին 15 րոպեն պետք է լինի անվճար, իսկ անվճար ժամանակը գերազանցող առաջին 1 ժամվա համար նախատեսվող գինը պետք է սահմանվի 300 ՀՀ դրամ, իսկ առաջին վճարովի 1 ժամը գերազանցող յուրաքանչյուր 15 րոպեի համար նախատեսվող գինը պետք է սահմանվի 100 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր ավտոմեքենա հնարավորություն կունենա օգտվելու կայանատեղիի անվճար օգտվելու ժամանակից նույն օրվա ընթացքում առավելագույնը մեկ անգամ:
Կայանատեղիի կազմակերպման ծառայությունների մատուցման պայմանագիրը կկնքվի 3 տարի ժամկետով /որի հաշվարկը սկսվում է կայանատեղիի ամբողջությամբ կահավորումից և շահագործման պատրաստ լինելու պահից սկասած/՝ հետագայում,կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում՝ երկարաձգման հնարավորությամբ: Կայանատեղիի կազմակերպման համար մատակարարին կայանատեղիի տարածքը կտրամադրվի անվճար՝ պայմանով, որ մատակարարը կբարեկարգի կայանատեղիին հարակից տարածքը: Բարեկարգումը պետք է իրականացվի մինչև կայանատեղիի շահագործումը: Բարեկարգումն իրենից ներկայացնում է ամերիկյան Կալանավիդնի տուա տեսակի բնական թփերով կանաչապատում և կայանատեղիի շահագործման ամբողջ ժամկետի ընթացքում դրանց պատշաճ խնամում և կանաչ տեսքի ապահովում: Տուա տեսակի թփերը պետք է լինեն հողից առնվազն 1մ բարձրության՝ տեղադրված համապատասխան չափի ծաղկամանների մեջ: Թփերի քանակը՝ առնվազն 26 հատ:Կայանատեղիի կահավորման և հարակից տարածքի բարեկարգման համար նախատեսված առավելագույն ժամկետը 30 օրացուցային օր է, որի հաշվարկը սկսվում է պայմանագրի կնքման պահից:
2. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՅՏԸ
Ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը սույն հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտ:
Մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված`
2.1 ընթացակարգին մասնակցելու դիմում-հայտարարություն` համաձայն հավելված N 1-ի.
2.2 իր կողմից առաջարկվող կայանման անվճար ժամանակաչափը` համաձայն հավելված N 2-ի:
3. ՀԱՅՏԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1 Մասնակիցը հայտը ներկայացնում է սույն հրավերով սահմանված կարգով։
Մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում է այն ներկայացնողը: Ծրարում ներառված փաստաթղթերը, կազմվում են բնօրինակից և 2 օրինակ պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը:
Ծրարը և սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:
3.2 Սույն հրահանգի 3.1 կետում նշված ծրարի վրա հայերեն լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
3) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
3.3 Սույն հրահանգի 3.1 և 3.2 կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերը հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:
- Դիմում-հայտարարություն՝ ընթացակարգին մասնակցելու մասին
- Այն սարքերի և սարքավորումների ցանկը, որը մատակարարը պատրաստ է տեղակայել կայանատեղիում:
- Իր կողմից նախատեսվող առաջին անվճար ժամանակի չափը:
4. ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Որպես լավագույն առաջարկ կդիտարկվի վերոգրյալ պայմաններին բավարարող այն առաջարկը, որով կառաջարկվի կայանման առավելագույն անվճար ժամանակը: Լավագույն առաջարկ ներկայացնողի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:
4.1 Հայտերի բացումը կկատարվի հանձնաժողովի հայտերի բացման նիստում ` ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում, 12.06.2020թ. ժամը 10:00-ին։
4.2 Հայտերի բացման և գնահատման նիստում հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին.
4.3 Բավարար են գնահատվում սույն հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
4.4 Ընտրված մասնակիցը որոշվում է` բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից առավելագույն անվճար ժամանակը ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով: Ընտրված մասնակցին կառաջարկվի կնքել համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր:
Հավելված N 1
« ՀՀԱՆ-2020/1 »* ծածկագրով
մրցույթի հրավերի
ԴԻՄՈՒՄՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ*
Մրցույթին մասնակցելու
հայտնում է, որ ցանկություն ունի մասնակցել մասնակցի անվանումը
ՀՀ արդարադատության նախարարության կողմից հայտարարված ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման մրցույթին և հրավերի պահանջներին համապատասխան ներկայացնում է հայտ:
-ն հայտնում և հավաստում է, որ հանդիսանում է մասնակցի անվանումը
ռեզիդենտ:
երկրի անվանումը
-ի՝
մասնակցի անվանումը
- հարկ վճարողի հաշվառման համարն է` .
հարկի վճարողի հաշվառման համարը
- էլեկտրոնային փոստի հասցեն է` .
էլեկտրոնային փոստի հասցեն
- գործունեության հասցեն է՝ -------------------------------------------------.
գործունեության հասցեն
- հեռախոսահամարն է՝ -------------------------------------------------.
հեռախոսի համարը
___________________________________________________ _____________ Մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը) ստորագրությունը)
Կ. Տ.[1]
Հավելված 2
« ՀՀԱՆ-2020/1 »* ծածկագրով
մրցույթի հրավերի
Գ Ն Ա Յ Ի Ն Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ
Ուսումնասիրելով « ՀՀԱՆ-2020/1 »* ծածկագրով Ավտոկայանատեղիի կահավորման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման մրցույթի հրավերը, -ն առաջարկում է ____________/___________/* րոպե
մասնակցի անվանումը անվճար ժամանակի չափը /վայրկյաններով/
կայանատեղիից օգտվելու անվճար ժամանակ:
___________________________________________ _____________
մասնակցի անվանումը (ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը) ստորագրությունը
Կ. Տ.[2]