Գնումների մասնագետ է անհրաժեշտ
10/09/2014
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհրաժեշտ է գնումների մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ`
Գնումների մասնագետը պատասխանատու է լինելու ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումների իրականացման կազմակերպման համար՝ ինչպես նախատեսված է գնումների պլանում, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում և համաձայնեցվում է Համաշխարհային Բանկի հետ՝ Համաշխարհային Բանկի գնումների Ուղեցույցի և Գրանտային համաձայնագրով սահմանված դրույթների համաձայն:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
1. Կազմել գնումների պլանը (գնումների մեթոդ, տիպեր, քանակներ, արժեքներ, մատակարարման պահանջներ, աղբյուրներ և այլն) և հսկել դրա իրականացումը:
2. Թարմացնել ծրագրի կարիքների վրա հիմնված գնումների պլանը և ուղարկել Համաշխարհային Բանկ՝ վերանայման և հաստատման
3. Վերանայել տեխնիկական պահանջները/գնումների տեսանկյունից տեխնիկական առաջադրանքները:
4. Պատրաստել մրցութային փաստաթղթերի՝ Համաշխարհային Բանկի Գնումների Փաստաթղթերի Ստանդարտի համաձայն: Ստանալ Բանկի պարտադիր հաստատումը: Պոտենցիալ հայտատուներին տրամադրել մրցութային փաստաթղթերը:
5. Բացահայտել աղբյուրները և անհրաժեշտության դեպքում հայտարարելու միջոցով նախապատրաստել մրցութային հնարավորությունների ծանուցում:
6. Աջակցել գնահատման հանձնաժողովի անդամներին տեխնիկական նպատակների գնահատման գործընթացում՝ մրցութային փաստաթղթերի պահանջների համապատասխան:
7. Աջակցել գնահատման հանձնաժողովին՝ պայմանագրի շնորհման համար, գնահատման զեկույցների և առաջարկությունների նախապատրաստման գործընթացում:
8. Ներկայացնել պայմանագրերի պատճեները Համաշխարհային Բանկին՝ պայմանագրերի նախնական վերանայման համար:
9. Պատրաստել և ամփոփել առաջադրանքի համար առաջարկներ ներկայացնելու հրավերների փաթեթը:
10. Յուրաքանչյուր գործընթացի համար գնումների կարգավիճակի վերաբերյալ զեկուցել Տնօրենին:
11. Պահեստավորել և պահպանել բոլոր փաստաթղթերի արձանագրությունները՝ ստուգումների և Համաշխարհային Բանկի գրությունների վերանայման համար:
12. Պայմանագրի կառավարում, որը ներառում է պայմանագրի իրականցման ճշգրտության ստուգումը և հաստատումը, պայմանագրով սահմանված ժամկետի ավարտի ստուգում, և
13. Պայմանագրի շնորհման հրապարակումը:
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝
- Բարձրագույն կրթություն հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ տնտեսագիտություն, հանրային կառավարում կամ իրավագիտություն կամ ցանկացած համապատասխան ոլորտում:
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պետական գնումների կամ ՀԲ-ի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ոլորտում:
- Միջազգային և պետական գնումների կարգավորման և գործընթացների վերաբերյալ գիտելիքներ, գնումների ոլորտում հիմնարար փորձառություն (տեղական/միջազգային), որը ներառում է մրցույթի կազմակերպում, պայմանագրի շնորհում, ապրանքների ներմուծում:
- Գնումների ոլորտում հատուկ վերապատրաստումը Համաշխարհային Բանկի կանոններին համապատասխան կդիտվի որպես առավելություն:
- Հաղորդակցվելու, բանակցելու, վերլուծելու, զեկույցներ և հաշվետվություններ մշակելու և ներկայացնելու կարողություն:
- Անգլերենի գերազանց իմացություն:
- Ծավալուն համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Word և Excel:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ`
Գնումների կարգավիճակի զեկուցումը ԴԾԻԳ տնօրենին, Գնումների Գլխավոր Մասնագետին՝ ինչպես պահանջվում է:
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
25 հոկտեմբերի, 2014 թվական
Ինքնակենսագրությունն ուղարկել «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն՝ Գ. Խաչատրյանին՝ georgi.khachatryan@justice.am էլ. հասցեով: