Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

17/06/2020

Արդարադատության նախարարությունը  հայտարարում է Ներքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղա­քականության մշակման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):

Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղա­քականության մշակման վարչության պետի (ծածկագիր՝12-32.3.2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղա­քականության մշակման վարչության պետի (ծածկագիր՝  12-32.3.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջներին համապատասխան) Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն  (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  1. 1.      դիմում (կցվում է),
  2. 2.     անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. 3.     բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. 4.     աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. 5.     արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով 
  6. 6.     մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: 

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 17-ից մինչև 2020 թվականի հունիսի 26-ը ներառյալ՝ աշխատաքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝  1, 6-10, 35, 52, 80, 102,  115,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=136431)

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 25, 38, 48, 54, 60

հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=142832)

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 431.1, 432, 436, 438

հղումը՝  https://www.arlis.am/documentView.aspx?docid=142356)

Պրոբացիայի մասին օրենք, հոդվածներ՝ 3, 10, 16, 19, 52,

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=138957)

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենք, հոդվածներ՝  7, 15, 17, 34, 36,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=134777)

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենք, հոդվածներ՝  12, 19,  

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=139080

«Ներման մասին» օրենք, հոդվածներ՝ 1-9

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120597

ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141912

ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշում

հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=143139

ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի «Վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին» N 404-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=112903

ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 20-ի «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ձևավորման և հասարակական վերահսկողության իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ   ՔՀ-66-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 126-Ն հրաման

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140628

ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 782-Ն որոշում

hղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=123267

 

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

 

հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):