ՍԵՄԻՆԱՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
12/09/2014
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի երկօրյա սեմինար` նվիրված իրավական լրագրության հիմնախնդիրների, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից մի շարք ոլորտներում իրականացվող միջոցառումների քննարկմանը: Սեմինարին կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցներով լրատվական գործունեություն իրականացնող բոլոր լրագրողները:
Սեմինարից հետո՝ հոկտեմբեր նոյեմբերին, տեղի է ունենալու լրագրողական հոդվածների մրցույթ` սեմինարի ընթացքում քննարկված հարցերի շուրջ: Մրցույթի ընթացակարգը առավել մանրամասն կներկայացվի հանդիպման ընթացքում:
Սեմինարը անց է կացվելու 2014 թվականի հոկտեմբերի 4-5-ը` «Դիլիջան» առողջարանային համալիրում /Տավուշի մարզ, Դիլիջան, Գետափնյա փող., 66 շենք/: Սեմինարի անցկացման, մասնակիցների տեղափոխման և կացության բոլոր ծախսերը հոգում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը:
Մասնակիցների քանակը սահմանափակ է: Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը սեմինարին մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը` press@moj.am էլ.փոստի հասցեով: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` 010 38 02 23 հեռախոսահամարով: