Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
22/06/2020
Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության դատապարտյալների փոխանցման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.2-Մ1-1)
1. իրականացնում է միջազգային պայմանագրերով և/կամ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալների՝ պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու համար Նախարարություն ստացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, փոխանցման գործընթացն ապահովող փաստաթղթերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դատապարտյալների փոխանցմանն առնչվող միջնորդությունների և դրանց կից փաստաթղթերի կազմման աշխատանքները.
2. իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և/կամ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց պետությունում պատժի մնացած մասը կրելու նպատակով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության, փոխանցման գործընթացն ապահովող փաստաթղթերի և պաշտոնական հարցումների նախապատրաստման աշխատանքները.
3. իրականացնում է դատապարտյալների փոխանցման վերաբերյալ Նախարարի ցուցումների կազմման, դատապարտյալների փոխանցման աշխատանքների կազմակերպման, համակարգման, ամփոփման ու վերլուծության աշխատանքները.
4. մասնակցում է Վարչության առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակման աշխատանքներին.
5. իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա պետություններից դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման և իրավական օգնության շրջանակներում համապատասխան տեղեկատվության ձեռք բերման աշխատանքները.
6. Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է իրավական փոխօգնության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի նախագծման, մշակման, լրամշակման, Հայաստանի Հանրապետության իրավասու և շահագրգիռ մարմինների առաջարկությունների ամփոփման և միջազգային պայմանագրերի ստորագրման նախապատրաստելու համար անհրաժեշտ աշխատանքներին:
7. իրականացնում է իրավական փոխօգնության ոլորտին առնչվող միջազգային կազմակերպություններից ստացված հարցաշարերի, ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված հարցումների պատասխանների կազմման աշխատանքներին.
8. իրականացնում է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված հարցումների պատասխանների կազմման աշխատանքներ:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- իրավագիտություն կամ միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։
- ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
- պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
- Աշխատավարձի չափը՝
256 623 (Երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
<<25>> հունիսի 2020 թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Էլ. փոստ՝ kadrer14@moj.am:
Ընտրություն կատարելու եղանակը՝
դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
kadrer14@moj.am էլեկտրոնային փոստին:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/: