Որոշում՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների մասին
07/07/2020
Որոշում՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների մասին
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում)՝ ՀՀ արդարադատության նախարարությունում 2020 թվականի հուլիսի 6-ին անցկացվեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավման նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգում՝ ՀՀ արդարադատության նախարարի՝ 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 223-Ա հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների մասնակցությամբ:
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավման նպատակով հայտ էր ներկայացրել միայն «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպությունը:
Հաշվի առնելով, որ «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերն ամբողջական են և համապատասխանում են ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշման հավելված 2-ի 7-րդ և 7.1-րդ կետերի պահանջներին՝ որոշվել է հաստատել «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Որոշման հավելված 2-ի 7-րդ և 7.1-րդ կետերով սահմանված պահանջներին:
Կից՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավման նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգման արձանագրությունը և Հանձնաժողովի՝ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների մասին որոշումը: