Հայտարարություն` հանրային քննարկման մասին
13/07/2020
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով
Հայտարարություն
հանրային քննարկման մասին
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հուլիսի 15-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները: Առաջին առցանց հանրային քննարկումը նախատեսված է անցկացնել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ` ՔՀԿ-ներ) հետ: Հանրային քննարկման ընթացքում նախատեսվում է ներկայացնել Հանձնաժողովի կատարած աշխատանքները և լսել մասնակից ՔՀԿ-ների առաջարկություները:
Հանրային քննարկումը բաց է նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցության համար: Մասնակցության համար հետաքրքվող ՔՀԿ-ները կարող են մինչև սույն թվականի հուլիս 14-ը ժամը 24.00-ն մասնակցության համար դիմել info@armla.am էլեկտրոնային փոստի հասցեով` նշելով ՔՀԿ-ի անվանումն ու մասնակցի անուն ազգանունը, մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով
13.07.2020թ.