Տեղեկատվություն՝ հայտարարված մրցույթի կասեցման վերաբերյալ
05/10/2020
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին և 4-րդ կետերը՝ տեղեկացվում է, որ կասեցվում է Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ4-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 5-ին նախատեսված արտաքին մրցույթը: