Ամփոփվել են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները

16/01/2015

 ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2015 թվականի հունվարի 15-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները:  Հանձնաժողովը որոշել է հավանություն տալ փորձագետների կողմից ներկայացված եզրակացություններին՝ հիմք ընդունելով դրանցում առկա հիմնավորումները և հաստատել բողոքարկումների վերջնական արդյունքները: Արդյունքում՝ ստացված 9 բողոքներից 2 մասնակցի բողոքը մասամբ բավարարվել է, մյուս մասնա­կիցների բողոքները՝ մերժվել:  Բողոքարկման արդյունքները և փորձագետների կազմած եզրակացությունները էլեկտրոնային տարբերակով կուղարկվեն դիմորդներին:

 Կից՝

Նոտարի թարգմանչի որակավորման ստուգումների բողոքարկման արդյունքների ցուցակ

Ցուցակ՝ ըստ խմբերի