Տեղեկատվություն՝ հայտարարված մրցույթը վերսկսելու վերաբերյալ

27/11/2020

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի   10-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ա հրամանը, տեղեկացվում է, որ Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ4-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2020 թվականի նոյեմբերի  30-ին, ժամը 10.00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 11.00-ին: