Հայտարություն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար հայտարարված մրցույթի մասին

16/12/2020

ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն գործուղված իրավաբանի գործուղման ժամկետը 2020 թվականի տարեվերջին ավարտվելու հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել գործուղման նպատակով նոր թեկնածուի ընտրության համար ձեռնարկել ներպետական ընթացակարգեր։ ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 22-ի N 486-Ա հրամանով հաստատվել էր «Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը։ Նախարարի մեկ այլ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի N 509-Ա հրամանով հաստատվել էր հավակնորդների ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը` ներառելով Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների ներկայացուցիչների:

ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներակայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքում սույն թվականի նոյեմբերի 25-ին տեղադրվել էր հայտարարություն ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն մեկ տարով իրավաբան գործուղելու համար թեկնածուների ընտրության մասին, որի համաձայն մասնակցության համար հայտ ներկայացվել է մեկ հավակնորդի՝ Գոհար Սիմոնյանի կողմից: Մրցույթի վերջնական՝ հարցազրույցի փուլն անցկացվել է սույն թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ արդարադատության նախարարությունում, որի արդյունքում հանձնաժողովի կողմից միաձայն հաղթող է ճանաչվել միակ հավակնորդ Գոհար Սիմոնյանը: Ըստ հաստատված կարգի՝ հաղթողի տվյալները կներկայացվեն ԵԽ-ին և կկազմակերպվի գործուղման փաստաթղթավորումը։