Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
13/01/2021
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եվ մոնիթորիգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-32.3.1-Մ1-2):
- իրականացնում է հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտին առնչվող այլ գործառույթների նկատմամբ մշտադիտարկման իրականացման աշխատանքները.
2. իրականացնում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի քարտուղարության աշխատանքները.
3. իրականացնում Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) շրջանակներում համագործակցության աշխատանքները.
4. իրականացնում է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի շրջանակներում համագործակցության աշխատանքները.
5. իրականացնում է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) շրջանակներում համագործակցության աշխատանքները.
6. իրականացնում է Բաժնի կողմից համակարգվող ոլորտի վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների, դիմումների, այդ թվում՝ տեղեկատվության հարցումների, և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման և վերլուծության աշխատանքները:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն.
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։
- ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
- պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝
256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
<<18>> հունվարի 2021 թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Էլ. փոստ՝ kadrer14@moj.am:
Ընտրություն կատարելու եղանակը՝
դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում` համապատասխան ձևաչափով,
- Ինքնակենսագրական, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
- անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (kadrer14@moj.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/: