Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

13/01/2021

 

Արդարադատության նախարարությունը  հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության օրենսդրության մշակման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.1-Մ4-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):

           

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության օրենսդրության մշակման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.1-Մ4-4)  պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է նաև ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում (Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի ապրիլի 28-ի N 388-Ա հրամանով հաստատված Հավելված):

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

1.     դիմում (առցանց),

2.    անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսանկար՝ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),

3.   բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթի(երի) լուսանկար,

4.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսանկար

5.    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար

6.    լուսանկար՝ 3X4 չափսի:

 

Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ՝

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին  կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունվարի 13-ից 2021 թվականի հունվարի 19-ը ներառյալ:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը   150 799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը)   ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-6, 13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88-93, 103, 106, 109, 110, 124, 125, 129, 142, 146-153, 159, 160

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37
    հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-9, 14-15, 20

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 6-8, 13, 17, 18, 23-30, 42    

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ՝ 9, 20, 90, 279, 1200

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142828

ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգիրք, հոդվածներ՝ 20, 43

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142356

Վարչական դատավարություն օրենսգիրք, հոդվածներ  14, 30, 59

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141539

     «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝  20, 21, 24, 30, 38,46-47, 49-50, 54, 58, 69, 70, 71,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 8, 61

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142832                                 

ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 15, 207, 225

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142356    

 

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

  • «Խնդրի լուծում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

  •  «Բարեվարքություն» կոմպետենցիա,
           Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):