Հայտարարություն` Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

26/01/2021

Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության առաջին բաժնի պետի (ծածկագիր՝ 12-35-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է նաև ռուսերենի ազատ տիրապետում (Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի N 943-Ա հրամանով հաստատված Հավելված N 2):

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ 

  1. 1.      դիմում (առցանց),
  2. 2.     անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսանկար՝ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  3. 3.     բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթի(երի) լուսանկար,
  4. 4.     աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսանկար 
  5. 5.     արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար 
  6. 6.      լուսանկար՝ 3X4 չափսի: 

 

Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ՝

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին  կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունվարի     26-ից 2021 թվականի փետրվարի 2-ը ներառյալ:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 3-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

  • · Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-6, 13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88-93, 103, 106, 109, 110, 124, 125, 129, 142, 146-153, 159, 160

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

  • · «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37
    հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
  • ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենք, հոդվածներ՝ 143, 145, 147, 148, 149

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146620

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ՝ 1220, 189, 157, 163, 317, 368

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148978

  • ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, Հոդվածներ՝ 86, 191, 183, 12, 151, 379

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146495

  • ՀՀ քրեական օրենսգիրք,  Հոդվածներ՝ 19, 51, 84, 176, 189, 352

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149259

  • ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, Հոդվածներ՝ 6, 12, 139, 158, 172, 182

Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148700

  •   ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, Հոդվածներ՝ 4, 5, 17, 66, 29, 30

   Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146720

  • ՀՀ  վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141912

  • ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1384-Ն որոշում

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=116248

 

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  •  «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

  • Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

 

  • · «Որոշումների կայացում» կոմպետենցիա,

հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

  • · «Բարեվարքություն» կոմպետենցիա,
    հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
  • · «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
    հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
  • · «Խնդրի լուծում»

hղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):