Հայտարարություն ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ
20/02/2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակի և հարցազրույցի անցկացման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության և թեկնածուների ընտրության կարգի, ինչպես նաև Հանձնաժողովի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, հայտարարում է, որ Հանձնաժողովի որոշմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անց է կացվելու 2015 թվականի փետրվարի 26-ից, ժամը 09:00-ից սկսած, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի շենքում՝ գրադարանի դահլիճում:
Հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը ներկայացված է ստորև:
Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, եթե մինչև 2015 թվականի փետրվարի 24-ը, ժամը 18.00-ը հարցազրույցի փուլին մասնակցելու վերաբերյալ դիմում ներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին /առձեռն՝ 0078, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով կամ էլեկտրոնային փոստով՝ echrcandidate@moj.am/:
Տեղեկացնում ենք նաև, որ Կարգի համաձայն՝ մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով սահմանված կարգով դիմում ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցազրույցի անցկացման դահլիճում հատկացվում է տարածք՝ առանց տեսաձայնագրման և լուսանկարահանման սարքերի ներկա գտնվելու համար, ինչպես նաև հարցազրույցի անցկացման դահլիճին կից գտնվող տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետևելու և տեսաձայնագրում իրականացնելու տեխնիկական հնարավորություններով:
Հայտնում ենք, որ Կարգի համաձայն՝ մրցույթի հարցազրույցի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքում զանգվածային լրատվության միջոցի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, հանձնաժողովի որոշմամբ, կարող է դուրս հրավիրվել հարցազրույցի անցկացման վայրից՝ զրկվելով դրա հետագա ընթացքին հետևելու հնարավորությունից:
ՑՈՒՑԱԿ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց
- Ստեփան Կարոյի Միքայելյան (25.03.1958թ.) - ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
- Արմեն Շուրայի Հարությունյան (07.03.1964թ.) - Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար
- Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան (24.04.1964թ.) - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
- Աստղիկ Ֆրունզեի Խառատյան (06.09.1967թ.) - ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
- Արայիկ Գառնիկի Ղազարյան (25.12.1967թ.) - «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ դասախոս
- Նելիկ Նիկողոսի Հարությունյան (25.02.1972թ.) - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ
- Վիգեն Վլադիմիրի Քոչարյան (04.05.1972թ.) - ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս, դոցենտ
- Լիզա Ռաֆիկի Գրիգորյան (26.05.1973թ.) - Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
- Էդուարդ Աշոտի Մկրտչյան (16.11.1974թ.) - «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ադմինիստրատիվ ծառայությունների վարչության պետ
10. Վահե Միշայի Գրիգորյան (20.04.1975թ.) - փաստաբան
- Լիանա Օնիկի Հակոբյան (23.01.1976թ.) - ՀՀ վարչական դատարանի դատավոր
12. Աննա Ռազմիկի Մարգարյան (15.02.1977թ.) - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, դոցենտ
13. Դավիթ Լևոնի Հակոբյան (27.11.1979թ.) - «Լեգալատա» ՍՊԸ մարդու իրավունքների պաշտպանության բլոկի պատասխանատու, փաստաբան-գործընկեր
14. Արտյոմ Աշոտի Գեղամյան (01.10.1980թ) - Գլխավոր իրավախորհրդատու. Վալլեքս խմբի ընկերություններ, Գործընկեր. Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոն, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոց