Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար
01/02/2021
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության փորձագետ
- 1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ծրագրի գերակա նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործումը՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորմանը և կատարելագործմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունների մշակմանը, մասնավորապես՝ կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
- Հակակոռուպցիոն ոլորտի 2019-2022 թվականների ռազմավարությունից բխող իրավական ակտերի նախագծերի մշակում,
- Հակակոռուպցիոն ոլորտում մշակված նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի կազմման (հիմնավորումներ, տեղեկանքներ, ամփոփաթերթեր և այլն) աշխատանքների իրականացում,
- Հակակոռուպցիոն ոլորտում մշակված իրավական ակտերի նախագծերը շահագրգիռ մարմիններին ներկայացնելու, վերջիններս նրանց հետ համաձայնեցնելու, շահագրգիռ մարմինների կողմից ստացված կարծիքների ամփոփման աշխատանքների իրականացում,
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի ոլորտային նախադեպային իրավունքի ուսումնասիրության իրականացում,
- Հակակոռուպցիոն ոլորտի վերաբերյալ քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների, դիմումների, այդ թվում՝ տեղեկատվության հարցումների և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման և վերլուծության արդյունքում պատասխանների նախագծերի կազմման աշխատանքների կատարում,
- Հակակոռուպցիոն ոլորտին առնչվող միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումների իրականացում:
Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- առնվազն 2 (երկու) տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ուսումնասիրության և վերլուծության հմտություններ,
- հակակոռուպցիոն ոլորտում օրենսդրության իմացություն և այլ մասնագիտական հմտություններ,
- տիրապետում է հայերեն լեզվին,
- տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ),
- հաշվետվությունների մշակման ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2021թ. փետրվարի 4-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ expert14@moj.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (http://moj.am)
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: