Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ գլխավոր քարտուղարի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

04/02/2021

  1. 1.     Հիմնական գործառույթները՝ 

 

  • Գլխավոր քարտուղարի կողմից իրականացվող գործառույթներից և խնդիրներից բխող ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի, գրությունների, առաջարկությունների, եզրակացությունների, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախագծերի կազմում.
  • Գլխավոր քարտուղարին վերապահված ոլորտներում առկա իրավիճակի և արդի հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար ամփոփ տեղեկատվության տրամադրում: Համագործակցելով նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ տեղեկատվական և վերլուծական նյութերի նախապատրաստում.
  • Փաստաթղթաշրջանառության աշխատանքների վարում՝ Mulberry էլեկտրոնային  համակարգի միջոցով.
  • Փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքների իրականացում, գլխավոր քարտուղարի խորհրդակցությունների և հանդիպումների նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և արձանագրությունների վարում.
  •  Կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերում, ինչպես նաև այլ հանձնարարականների կատարում:

 

  1. 2.    Օգնականին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • իրավագիտություն կամ տնտեսագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • համապատասխան բնագավառի կամ մասնագիտական աշխատանքային փորձ,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (ազատ),
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • Microsoft Office համակարգերի գերազանց իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

  1. 3.    Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

       2021թ.  փետրվարի 8-ը ներառյալ

 

  1. 4.    Աշխատանքի վայրը՝  ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

  

  1. 5.    Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • Ինքնակենսագրական լուսանկարով (CV),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,  
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

  1. 6.    Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն և հարցազրույց:

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջներին համապատասխան), Էլ. փոստ՝ expert14@moj.am:  

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/: