Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

09/02/2021

  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության փորձագետ

 

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Համաձայն «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 02.06.2011թ. թիվ 860-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի  20-րդ կետի  Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության համապատասխան ստորաբաժանումն իրավասու է կատարել ամուսնության պետական գրանցումներ անկախ դիմողի բնակության վայրից, այդ թվում՝ աշխատավայրից դուրս, ոչ աշխատանքային օրերին և ժամերին: Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Գործակալության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ, մասնավորապես՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեղակայված նորաբաց ամուսնությունների հանդիսավոր գրանցման գրասենյակում Գործակալության կողմից  ամուսնությունների պետական գրանցման հանդիսավոր գրանցումների և օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացմամբ:

 

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  մինչև 1 (մեկ) տարի:

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • քաղաքացիների ընդունելության, դիմումների ընդունման, ուսումնասիրություն, փաստաթղթերի տրամադրման գործընթացի կազմակերպում,
  • քաղաքացիական կացության ակտերի գրանցումների իրականացում, վկայականների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում և տրամադրում,
  • ամուսնությունների հանդիսավոր գրանցում աշխատավայրից դուրս, այդ թվում՝ ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին:

     Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝ 

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,    
  • հայերեն լեզվի տիրապետում,
  • տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (գերազանց),
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 

 

    2021թփետրվարի 12-ը ներառյալ: 

 

6. Աշխատանքի վայրըհեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

 

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և  ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ expert14@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (http://moj.am)

 

      Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200-ը  և  1430-1700-ը:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: