Հանրային քննարկման հրավեր
19/02/2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և խնդրով հետաքրքրված քաղաքացիներին 2021 թվականի մարտի 3-ին, ժամը 10։00-ին հրավիրում է Կոնգրես հյուրանոցի «Ballroom»` մասնակցելու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության՝ 2020 թվականի տարեկան հաշվետվության քննարկմանը։
Տեղերը սահմանափակ են, նախապես գրանցումը՝ պարտադիր։ Մասնակցության համար խնդրում ենք Ձեր կազմակերպության անունը, մասնակցի անուն-ազգանունն ու կոնտակտներն ուղարկել Արդարադատության նախարարություն՝ arpine.sargsyan@moj.am հասցեին։