Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

18/03/2021

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության փորձագետ

 

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է արդարադատության ոլորտում հանրային ծառայությունների մատուցման բարելավման ծրագրի շրջանակներում, ինչպես նաև միջազգային պարտավորություններից բխող կոռուպցիոն ռիսկերի վերհանման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով օրենսդրական կարգավորումների մշակման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:

Ծրագրի նպատակն է.

  • արդարադատության ոլորտի հանրային ծառայություների մատուցման իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ կոռուպցիոն ռիսկերի և խնդիրների վերհանման նպատակով, խնդիրների լուծման և ոլորտի բարելավման նպատակով առաջարկությունների և իրավական ակտերի նախագծերի մշակում,
  • ՀՀ միջազգային պարտավորությունների իրականացմանն ուղղված գործընթացներում կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործումը,
  • Հակակոռուպցիոն ռազմավարության և Միջոցառումների ծրագրի՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակների մասին հանրությանն ու մասնագիտական շրջանակներին տեղեկատվության փոխանցման նպատակով հաղորդակցման ռազմավարության/գործողությունների ծրագրի նախագծի մշակումը,
  • լավագույն միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա արդարադատության ոլորտում ծառայությունների մատուցմանն ուղղված միջոցառումներում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման նպատակով առաջարկությունների ներկայացումը։

 2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  1 (մեկ) տարի:

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • Հակակոռուպցիոն ոլորտի 2019-2022 թվականների ռազմավարությունից բխող իրավական ակտերի նախագծերի մշակում,
  • Հակակոռուպցիոն ոլորտում մշակված նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացում,
  • Հակակոռուպցիոն ոլորտում մշակված իրավական ակտերի նախագծերը շահագրգիռ մարմիններին ներկայացնելու, վերջիններս նրանց հետ համաձայնեցնելու, շահագրգիռ մարմինների կողմից ստացված կարծիքների ամփոփման աշխատանքների իրականացում,
  • Հակակոռուպցիոն ռազմավարության և Միջոցառումների ծրագրի՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակների մասին հանրությանն  ու  մասնագիտական  շրջանակներին տեղեկատվության փոխանցման նպատակով հաղորդակցման ռազմավարության/գործողությունների ծրագիրը նախագծի մշակում, շահագրգիռ մարմիններին ներկայացնելու, վերջիններս նրանց հետ համաձայնեցնելու, շահագրգիռ մարմինների կողմից ստացված կարծիքների ամփոփման, ինչպես նաև  Վարչապետի աշխատակազմ ներակայացնելու աշխատանքների իրականացում,
  • ՀՀ ոլորտային միջազգային պարտավորությունների ուսումնասիրում և դրանց հիման վրա իրավական ակտերի նախագծերի պատրաստում, միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • արդարադատության ոլորտի հանրային ծառայություների մատուցման իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ կոռուպցիոն ռիսկերի և խնդիրների վերհանման նպատակով, խնդիրների լուծման և ոլորտի բարելավման նպատակով առաջարկությունների, անհրաժեշտության դեպքում՝ իրավական ակտերի նախագծերի մշակում,
  • արդարադատության ոլորտում մատուցվող ծառայությունների ուսումնասիրում և դրանց իրականացմանն ուղղված միջոցառումների կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

  Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող օրենսդրության, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների իմացություն,
  • տիրապետում է հայերեն լեզվին (պարտադիր),
    • տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին (ազատ),
    • հաշվետվությունների մշակման ունակություն,
    • վիճակագրական տվյալների վերլուծության կարողություն,
    • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

  2021թ. մարտի 23-ը ներառյալ:

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

 7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և  ինքնակենսագրականի ուսումնասիրություն:

 10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)

 

     Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: