Նոտարների թեկնածուների որակավորման թեստավորման փուլը՝ մարտի 29-ին

22/03/2021

Նոտարների թեկնածուների որակավորման  թեստավորման փուլը տեղի կունենա սույն թվականի մարտի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում` (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8):  Մասնակիցները քննությանը կմասնակցեն երկու խմբով` ժամը 10:00-ին և 14:30-ին: Մասնակիցները լրացուցիչ կծանուցվեն նաև իրենց մասնակցության ժամի մասին:

 Հայտնում ենք, որ թեստերի նմուշային օրինակը հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքէջում և azdarar.am կայքում:

Դիմորդը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Դիմորդների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:

Որակավորման ստուգման թեստավորման փուլի ժամանակ դիմորդներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել և օգտվել տպագիր կամ ձեռագիր նյութերից, տեխնիկայի, հեռահաղորդակցության միջոցներից: Սույն պահանջի խախտման դեպքում խախտում թույլ տված դիմորդը հեռացվում է քննասենյակից:

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը սահմանված է ՀՀ կառավարության «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» 2002 թվականի հունիսի 6 N 789-Ն որոշմամբ: