Հետաքրքրություն ցուցաբերելու հրավեր. ՀՀ փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացում
09/06/2015
Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացում
Դրամաշնորհ՝ TF013656
Հայաստանի Հանրապետության Փաստաբանների դպրոցը Հայաստանի Հանրապետության միջոցով Համաշխարհային Բանկից ստացել է Դրամաշնորհ՝ իր վերապատրաստման կարողությունների հզորացման նպատակով, և մտադիր է Դրամաշնորհի մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ հետևյալ առաջադրանքը կատարելու համար:
Խորհրդատվական ծառայությունները (Ծառայություններ) նախատեսում են փաստաբանների դպրոցին տրամադրել աջակցություն և ապահովել կարողությունների զարգացում (Պատվիրատու)՝ նախագծելու և իրականացնելու հիմնական իրավունքների իրազեկման վերաբերյալ ծրագիր/գործողությունների պլան շահագրգիռ կողմերի լայն շրջանակների համար: Ծրագրի իրականացման ժամանակահատվածը 2015թ. հուլիսից մինչև 2015թ. նոյեմբերն է:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ-ն հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին (Խորհրդատուներին) ներկայացնելու իրենց հետաքրքրությունը Ծառայություններն իրականացնելու համար: Շահագրգիռ Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն, որը ցույց կտա/կհավաստի, որ նրանք ունեն պահանջվող որակավորումները և համապատասխան փորձը՝ Ծրագիրն իրականացնելու համար: Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշներն են՝
- Իրավունքի և արդարադատության ոլորտներում հարցումների և վերլուծությունների կատարման կայուն գիտելիքներ և ակնառու փորձ,
- Առնվազն երեք տարվա համապատասխան աշխատանքային փորձ հիմնական իրավունքների վերաբերյալ իրազեկման բարձրացման ծրագրերի և իրականացման պլանների պատրաստման գործում,
-Կայուն հմտություններ և կարողություններ վերապատրաստումների /քարոզարշավների իրականացման համար միջոցառումների կազմակերպման գործում (ներառյալ ձեռնարկների պատրաստում),
- ՀՀ-ում իրավունքի և արդարադատության վերաբերյալ գիտելիքների իմացություն:
Խորհրդատուն պետք է ներկայացնի իր գործունեության պայմանները հաստատող հիմնադիր փաստաթղթերը:
Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունն հրավիրվում է Համաշխարհային Բանկի Ուղեցույցի 1.9 կետին. 2011թ. հունվար ամսին Համաշխարհային Բանկի փոխառուների կողմից հաստատված «Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ներգրավումը (համաձայն IBRD փոխառությունների և IDA վարկերի և դրամաշնորհների)» ուղեցույցի (<<Խորհրդատուի ուղեցույց>>), որը սահմանում է շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությունը։
Խորհրդատուն՝ իր որակավորումը բարելավելու նպատակով կարող է համագործակցել այլ ընկերությունների հետ՝ համատեղ ձեռնարկության կամ ենթախորհրդատվության ձևով։
Խորհրդատուն կընտրվի ՀԲ-ի Խորհրդատուների Ուղեցույցներում սահմանված Խորհրդատուների Որակավորումների վրա Հիմնված Ընտրության մեթոդի համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ստորև ներկայացված հասցեով աշխատանքնային ժամերի ընթացքում՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ը:
Հետաքրքրություն ցուցաբերելու դիմումները պետք է ներկայացվեն գրավոր ստորև նշված հասցեով (անձամբ, կամ փոստով, կամ էլ-փոստով) մինչև 2015թ. հունիսի 24-ը:
«Դատաիրավական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» ՊՀ
Տնօրեն՝ Գ. Խաչատրյան
0078, ՀՀ, Երևան
Հալաբյան փ. 41ա, 14 հարկ
Հեռ. +37410 380230
Էլեկտրոնային հասցե՝ director@judreform.com