Շրջայց «Սևան» քրեակատարողական հիմնարկում

04/08/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 4-ին  այցելել է  ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Նախարարը ծանոթացել է  հիմնարկի շենքային պայմաններին, այցելել է բնակելի գոտի:

 Ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի արգելագոտու հարակից տարածքը՝ նախարարը հաձնարարականներ է տվել այն  վերանորոգելու վերաբերյալ:

 Շրջայցին մասնակցող  շինարարը տեղում ծանոթացել է սպասվող շինարարական աշխատանքների ծավալին, կատարել անհրաժեշտ չափագրումներ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:  Նախարարը նաև զրուցել  է հիմնարկում պահվող դատապարտյալների հետ, ովքեր հիմնականում հարցեր  են ուղղել  պայմանական վաղաժամկետ ազատման  վերաբերյալ: