Ուզում եմ ճաշամանը բացելուց հետո արդարադատության նախարարը ուղեկցողների մեքենայից էլ «օգտվի». Առավոտ

05/08/2014

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ ըստ իրենց պաշտոնական լրահոսի, գտնվել է «Սեւան» քրեակատարողական հիմնարկում: Մինչ այդ նա այլ քրեակատարողական հիմնարկներ էլ էր այցելել, եւ տեղում ծանոթացել ներքին խոհանոցին: Նախարարը մի նկարում գտնվում է կալանավորների իսկական խոհանոցում, բացում նրանց ճաշամանը, որպեսզի տեսնի, թե ինչ են պատրաստել օրվա համար: Ի դեպ, որքան հիշում եմ նման բան որեւէ նախարար մինչ այդ չէր արել:

Իմ հիշողություններում կա նաեւ մի պատկեր, երբ Վրաստանի նախկին նախագահը, որ մինչ այդ արդարադատության նախարարն, առաջին քայլը սկսեց նրանից, երբ ուղեկցողների հետ նստեց նույն այն մեքենան, որով տեղափոխում են կալանավորներին դատարաններ : Ես սպասում եմ, որ Հովհաննես Մանուկյանն էլ կնստի այդ մեքենան մի օր, որովհետեւ մինչ դատարան կալանավորներին ուղեկցելը կալանավորներն արդեն իսկ վատանում են տեղափոխման ժամանակ: Որքան տեղյակ եմ, ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 31-ի թիվ 961-Ա որոշումը ուժի մեջ է: Այն վերաբերում էր քրեակատարողական հիմնարկներում սննդամթերքը մեկը մյուսով փոխարինելուն, չափաբաժիններին, կենցաղային եւ խոհանոցային պարագաների ու սարքավորումների ժամկետներին, դրանց շահագործման կարգին: Կարեւորում եմ հատկապես այս որոշումների վերանայումը, որովհետեւ կալանավորների մի մասը դժգոհում է սննդամթերքի որակից, այն սահմանափակումներից ու չափաբաժնից, որը սահմանված է ըստ այդ որոշման, եւ տրվում է իրենց: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում