Նախարարը «անհամեստ» հարց ուղղեց իր տեղակալներին. Փաստինֆո

13/08/2014

 Արդարադատության նախարարության 100-օրյա աշխատանքի ամփոփիչ ասուլիսին այսօր ուշացումով ներկայացած նախարար Հովհաննես Մանուկյանը տեղ գրավեց ոչ թե բանախոսների, այլ լրագրողների շարքում, իսկ ասուլիսի հիմնական բանախոսները, ինչպես արդեն հայտնել ենք, նրա տեղակալներն էին:  

 «Փաստինֆո»-յի տեղեկացմամբ, ասուլիսի ավարտին նախարարը նախատեց լրագրողներին՝ իր տեղակալներին չափազանց համեստ հարցեր տալու համար, և ինքը փորձեց լրացնել բացը:  «Ո՞րն է այս 3-ամսյա ժամանակահատվածի ամենակարևոր նվաճումը, ձեռքբերումը»,- հարց ուղղեց Հովհաննես Մանուկյանը ասուլիսի մասնակից իր տեղակալներին: 

 Փոխնախարարները հիմնականում մատնանշեցին օրենսդրական փոփոխությունները` մասնավորապես ճանապարհային իրավախախտումների տուգանքների կարգավորման, ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի ներդրման, Քրեական, Քրեադատավարական օրենսգրքերի նախագծերի մշակման բնագավառում կատարված աշխատանքները: 

 Իսկ, շուրջ 20 օր առաջ փոխնախարար նշանակված Արտյոմ Գեղամյանը նախարարի հարցին պատասխանեց անձնական տեսակետից` նշելով, որ իր համար կարևոր ձեռքբերում է Հայաստան վերադառնալն ու Հովհաննես Մանուկյանի գլխավորած թիմին անդամակցելը: Բանն այն է, որ մինչ այս նշանակումը նա Հարվարդի Համալսարանի Ջ.Քենեդու անվան Կառավարության դպրոցի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող էր: Փոխնախարարների պատասխանները լսելուց հետո նախարարը պարզաբանեց, թե ինչու է լրագրողների հետ հանդիպման այս անսովոր տարբերակն ընտրել:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: