ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը՝ Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձման մասին.Galatv.am
14/08/2014
Ի՞նչ իրավական ընթացքում է Ադրբեջանում գերի ընկած եւ սպանված Կարեն Պետրոսյանի մահվան գործընթացը: Միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից մինչ օրս որեւէ գնահատական չի հնչել: Այս կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Եվրադատարանում հայկական պատվիրակության ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը «Գալա» հեռուստաընկերությանը գնահատական տալ չցանկացավ, սակայն ներկայացրեց գործի իրավական ընթացքը.
«Այդ դեպքը շատ մտահոգիչ է, եւ մենք ակտիվ աշխատում ենք, հենց տեղեկությունը ստացվեց, մենք ակտիվ միջոցներ ձեռնարկեցինք, փորձեցինք հասկանալ, թե ինչ կարող ենք այս առումով անել, լուծումներ գտնել:
Եվրոպական դատարանում երկու մեխանիզմ կա նմանատիպ դեպքերում. կամ միջպետական գանգատի ներկայացում, կամ անհատական գանգատի ներկայացում: Միջպետական գանգատի հարցն էլ է քննարկվում, բայց այստեղ քաղաքական առումով եւ իրավական հիմքերի առումով էլ անհատական գանգատի կողմն է հանգամանքների ծանրակշռվածությունը, այս առումով ինքներս էլ փորձում ենք հասկանալ իրավական հիմքերը, մենք բոլոր ապացուցողական նշանակություն ունեցող նյութերը ուսումնասիրում ենք: Մենք նաեւ աշխատում ենք միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ եւ փորձում հնարավորինս միջոցներ ձեռնարկել»:
Ամբողջական հոդվածն ու տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում: