ՀԵՐՔՈՒՄ. ՀՀ կառավարության նիստում «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ չի ներկայացվել

15/08/2014

   Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, որ, իբր, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ՀՀ կառավարության 14.08.2014 թ-ի նիստում ներկայացրել է «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որին Կառավարությունը հավանություն է տվել: Հայտնում ենք, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ արդարադատության նախարարը կառավարության նիստում նման նախագիծ չի ներկայացրել և այդպիսի հարց չի քննարկվել: