«ԱՆ հատուկ ծառայողներն անցնում են հատուկ ուսուցում». Panorama.am
25/08/2014
![](/storage/files/news/news_0895223204481_10325539_579076805539585_1935733730934161235_n.jpeg)
ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողները (քրեակատարողական և ԴԱՀԿ ծառայողներ) օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ` յուրաքանչյուր տարի, պետք է անցնեն հատուկ ուսուցում, որն իր մեջ ներառում է հրազենի կիրառում, հատուկ միջոցների կառուցվածք և նշանակություն, առաջին բժշկական օգնություն և այլն: Այս մասին panorama.am-ին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը` պարզաբանելով օրերս մամուլում հայտնված տեղեկատվությունը, թե իբրև ՀՀ ԱՆ հատուկ ծառայողները վարժանքների ժամանակ կրակում եմ ինքնաձիգով, որն ունի փամփուշտներ, իսկ դրա համար գումար են դուրս գրում:
«Հատուկ ուսուցման հրաձգության գործնական դասընթացներն անցկացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի՝ ՀՀ ոստիկանության կողմից լիցենզավորված հրաձգարանում՝ ատրճանակներով և հրաձգային վարժասարքի AK-74 մոդելի ինքնաձիգով, որը փամփուշտներ չունի (վիրտուալ փամփուշտ է)»,-ասում են ԱՆ-ից: