ՀՀ արդարադատության նախարարի ուղերձը՝ արտակարգ իրավիճակների աշխատակիցների օրվա կապակցությամբ

05/09/2014

Հարգարժան պարոն Երիցյան, սիրելի ընկեր, մեր շատ սիրված և հարգված փրկարարներ,

ՀՀ արդարադատության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը: Սիրելի Փրկարարներ, Ձեր մարդասիրական գործունեությամբ, կյանքը վտանգի տակ դնելով, ճիշտ պահին օգնության եք հասել, փրկել շատերի կյանքը: Ոգևորությամբ ու հպարտությամբ ես լցվում, երբ քո երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները՝ իրենց մասնագիտական բարձր պատրաստվածության արդյունքում, և կառույցն ընդհանրապես, ճանաչելի և օրինակելի են նաև հանրապետության սահմաններից դուրս:

Այսօր վստահաբար կարելի է ասել, որ մեր Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հանձին իր սրտացավ և համարձակ ղեկավարի, համալրված է մարդկանցով, ում ամենօրյա նվիրված ու տքնաջան աշխատանքի շնորհիվ, ճիշտ կազմակերպված գործունեությամբ շատ աղետների հետևանքներ հնարավոր է եղել հասցնել նվազագույնի, իսկ շատերն էլ՝ կանխել:

Մաղթում եմ անվտանգ ու անփորձանք աշխատանք...

Աստված բոլորիս պահապան:

ՀՀ արդարադատության նախարար

Հովհաննես Մանուկյան