Նախարարը վերականգնել է դատապարտյալի խախտված իրավունքները.ԱՌԱՎՈՏ
10/09/2014
Արդարադատության նախարարը որոշում է կայացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր պաշտոնակատարի դատապարտյալի նկատմամբ համաներման ակտը չկիրառելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու մասին: Aravot.am-ի տեղեկացմամբ, երկրորդ խմբի հաշմանդամ, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հայկ Վարդանյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման խաբեության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:
Ինչպես տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա ապրիլի 9-ի դատավճիռը չէր բողոքարկվել եւ մնացել էր օրինական ուժի մեջ: Ըստ այդ հոդվածի, դատապարտյալի նկատմամբ տարածվում էր Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ԱԺ համաներման մասին որոշումը:Սակայն համաներում չէր կիրառվել, իսկ Aravot.am-ի հարցին էլ, թե ինչո՞ւ է դատապարտյալը պահվում փակ ռեժիմի պայմաններում, երբ նրա համար որոշվել է կիսափակ, եւ ինչո՞ւ նրա նկատմամբ համաներում չի կիրառվում, այսինքն, չի կատարվում դատարանի որոշումը, ԱՆ քրեակատարողական հիմնարկից պաշտոնապես հայտնել էին, թե «Դատապարտյալ Հ. Վարդանյանի կողմից նախկինում կատարած հանցագործությունների հաջորդականությունը, դատավճիռ կայացնող դատավորը ճանաչել է հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ և 67.1 հոդվածները: Դատապարտյալ Հայկ Սուրիկի Վարդանյանը նախկինում դատապարտվել է երկու միջին ծանրությունների և մեկ ծանր հանցագործությունների համար, ուստի առկա է հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվը, այլ ոչ թե հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվ, ինչն էլ ճանաչվել է դատապարտող դատավորի կողմից:
Հաշվի առնելով վերոնշյալը հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հայկ Սուրիկի Վարդանյանի նկատմամբ չի կիրառվել ՀՀ ԱԺ 03.10.2013թ. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, հիմք ընդունելով նույն որոշման 9-րդ հոդվածի 5-րդ կետը՝ հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվը»: Իսկ դատարանը առանձնապես վտանգավոր ռեցիդիվ չի համարել Հայկի արարքը, ինչը ՔԿՀ վարչությունը պարզաբանման նպատակով դիմել է դատարան, մերժվել է: Դատապարտյալի արդարացի բողոքին անդրադարձել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: