Քաղաքացիական հասարակություն-պետություն թեմայով քննարկմանը մասնակցել է նախարարության ներկայացուցիչը

19/09/2014

Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված Մեդիա կենտրոնի կազամկերպած ասուլիսին  մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության   աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը: Մասնակիցները խոսել են Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկա վիճակի, դրա զարգացման հեռանկարների, ոլորտում առկա խնդիրների մասին: Քննարկումներ են ծավալվել  քաղաքացիական հասարակության ինստիտուտներ-պետական կառավարման մարմիններ փոխգործակցության ներկա վիճակին առնչվող հարցերի շուրջ: Ուշագրավ դիտարկումներ և տեսակետներ են հնչել այդ համագործակցության ընդլայնման հնարավորությունների և դրանց կազմակերպման արդյունավետ ձևերի ու եղանակների մասին: Նորայր Բալայանն, անդրադառնալով քաղաքացիական հասարակություն-արդարադատության նախարարություն համագործակցությանը, առանձնացրել է  հիմնականա երկու ուղղությունները՝ Արդարադատության նախարարությանը կից հանրային խորհուրդ, որի շրջանակներում քննարկումներ են ծավալվում օրենսդրական ոլորտում առկա բացերի և դրանց բարեփոխումներին ուղղված հարցերի շրջանակներում, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հետ համագործակցությունը:  Նա նշել է, որ Դիտորդական խումբն այցեր է իրականացնում քրեակատարողական հիմնարկներ,  ուսումնասիրություններ և դիտարկումներ է  անում, ներկայացնում է հաշվետովություններ, որոնց հիման վրա կազմակերպվում է քննարկում նախարարության հետ, և, անհրաժեշտության դեպքում կատարվում են օրենսդրական փոփոխություններ: Ն. Բալայանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին, որով մի շարք բարեփոխումներ են նախատեսվում: Հայեցակարգով  վեր  են հանվել առկա խնդիրներն ու դրանց լուծման ձևերը, անդրադարձ կա ֆինանսական կայունության ապահովմանը, իրավական կարգավորումների ազատականացմանը և  այլ  կարևոր հարցերի: Նրա խոսքով՝ հայեցակարգը վերջնական տեսքով կներկայացվի Կառավարություն: Ասուլիսի ավարտից հետո Նորայր Բալայանն ու «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն առանձնազրույց են  ունեցել:

 

Քաղաքացիական հասարակության օրը Հայաստանում նշվում է 2009թ. սկսած ամեն տարի՝ սեպտեմբերի 19-ին: Նպատակն է հասարակության շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարներն ու սկզբունքները և հասարակությանն ինտեգրել քաղաքացիական հասարակության ձևավորման ու զարգացման գործին: