Արդարադատության նախարարությունը 21 870 էջ թարգմանություն կանի ԵՏՄ անդամակցության արդյունքում.1in.am

29/10/2014

 Այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2015-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ 2015-ի բյուջեի ավելացումը աշխատավարձերի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ է պայմանավորված:

 Քրեակատարողական համակարգի ֆինանսավորումը 2014-ին կազմել է 9 միլիարդ 313 միլիոն դրամի չափով, 2015-ին պահպանման ծախսերը նախատեսված են 10 միլիարդ 747 միլիոն դրամի չափով, ընթացիկ ծախսերը 8 միլիարդ 796 միլիոն դրամ են:

 «Այս տարի մենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին շենքը շահագործման կհանձնեք: Մոտավորապես 350-400 դատապարտյալի համար է նախատեսված այս շենքը, և այդ գումարը, որը նախատեսված է 2015-ի բյուջեում, ըստ էության կավարտվի համալիր շինարարությունը»,-1in.am-ի տեղեկացմամբ ասաց նախարարը:

 Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: