Նախարարն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նստավայր

22/11/2014

 Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի վերջին օրը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նստավայր:  Նախարարն առանձնազրույց է ունեցել արքեպիսկոպոսի հետ: 
 Սրբազանը նախարարին ներկայացրել է Ռուսաստանի հայ համայնք-եկեղեցի կապը, հայապահպանության և հավատի հարցում թեմի իրականացրած աշխատանքները և ապագայի ծրագրերը: 
 Հանդիպմանը քննարկվել են նաև Մոսկվայում հայկական թանգարանի և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված թանգարանի ստեղծման կարևորությունը: Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու թանգարանաշինության աշխատանքներին:
 Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և օրհնության համար` հավաստիացնելով, որ պատրաստ է նպաստել եկեղեցու կողմից իրականացվող հայանպաստ ցանկացած ծրագրի: