ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Քրեակատարողական վարչության պատվիրակությունն այցելել է «Կարբի» ուսումնական կենտրոն

03/12/2014

 ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Քրեակատարողական վարչության պատվիրակությունը, Հայաստան կատարած այցի շրջանակում, դեկտեմբերի 1-ին այցելել է «Կարբի» ուսումնական կենտրոն:

 Վիսկոնսին նահանգի Քրեակատարողական վարչության պետ Էդվարդ Ուոլը, վարչության պետի տեղակալ Դեյդրի Մորգանը և չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկների բաժնի ադմինիստրատոր Քեթի Ջեսը շրջել են կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, ինչպես նաև Նախարարության հատուկ ծառայությունների աշխատակիցների վերապատրաստման ու հատուկ ուսուցման կազմակերպման մեթոդներին:

 Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև «Տեղամասային կառավարման» վերապատրաստման և կրակային դասընթացների գործնական պարապմունքների ուսումնական ծրագրերը:

 Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանն ու ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Կողմերը քննարկել են հետագա փոխգործակցության հնարավոր ուղիները: