Եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների գործերով վճիռները

15/12/2014

2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով:

«Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:

«Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:

«Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 370.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 64.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ: