«Հայրս գնումների մասնագետն է, մայրս` շեֆ խոհարարը, կինս մեր շտապ օգնությունն է, իսկ ինձ վրա է մսի ընտրությունը». Արդարադատության նախարար. Life.panorama.am

26/12/2014

Ամանորյա թեմայով Life.panorama.am-ի հարցադրումներին պատասխանում է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: 

-Պարոն նախարար ինչպիսի՞ տոն է Ձեզ համար Ամանորը: 

-Միակ լիարժեք տոնն է, ամենաընտանեկանը: 

Ինչպե՞ս եք սովորաբար դիմավորում Նոր տարին, և ի՞նչ ծրագրեր ունեք այս տարվա համար նախատեսված: 

- Սովորաբար դիմավորում եմ շատ ջերմ ընտանեկան մթնոլորտում: Մեր մեծ ընտանիքով հավաքվում ենք սեղանի շուրջ, որից հետ Ձմեռ Պապը (ես) նվերներ է հանձնում բոլորին՝ տատիկ պապիկից մինչև փոքր Ալեքսանդր: Այս տարի եթե հաջողվի Ամանորը կնշենք քաղաքից դուրս: 

-Հաշվի առնելով Ձեր զբաղվածությունը, որքանով եք հասցնում մասնակցել տոնական նախապատրաստական գործընթացին: 

-Փառք Աստծո միայն ես չեմ դրա պատասխանատուն: Հայրս մեր տան գնումների մասնագետն է, մայրս շեֆ խոհարարը և կինս մեր շտապ օգնությունն է, որ զբաղվում է ամեն ինչով: Բայց ինձ վրա է մսի ընտրությունը: 

-Սիրում եք ավելի շատ նվերնե՞ր ստանալ, թե նվիրել: Ինչ սկզբունքով եք առաջնորդվում ընտանիքի անդամներին նվերներ ընտրելիս: 

- Երկուսն էլ սիրում եմ, երկուսի դեպքում էլ տարբեր զգացողություններ են, հատկապես երբ նվեր ես տալիս հարազատ մարդուն: Ինչ վերաբերում է նվերների ընտրությանը, ապա գնահատում եմ մարդու նախասիրությունները, փորձում եմ հասկանալ՝ ինչից շատ կուրախանա, ընտրում եմ այնպիսի բան, որ ստացողի համար շատ հաճելի անակնկալ լինի, որ նա նույնիսկ չսպասի էլ նման նվերի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: