Դիտորդական խումբ. Արդարադատության նախարարությունն սկսել է ավելի թափանցիկ աշխատել. Aysor.am

27/12/2014

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսել է ավելի թափանցիկ աշխատել և 2014 թ. երկրորդ կեսից Արդարադատության նախարարության աշխատանքներում զգալի փոփոխություններ են նկատելի: Aysor.am-ի տեղեկացմամբ, դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը: 

Նրա խոսքով՝ դատապարտյալները հիմնականում բարձրաձայնում են ՔԿՀ–ների գերծանրաբեռնվածության, բուժծառայության, վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրների մասին: 

Խմբի դիտորդ Հասմիկ Հարությունյանն էլ իր հերթին ասաց, որ իրենք առաջարկներ են ներկայացրել նախարարությանը, իսկ անկախ հանձնաժողովը հիմնականում մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունները, և բավարարվող դիմումների թիվը նվազել է:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: