Սուրեն Քրմոյանը մասնակցել է ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների արդարադատության և ներքին գործերի հարցերով նախարարական հանդիպմանը

30/01/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունվարի 29-ին Լատվիայի Հանրապետությունում մասնակցել է ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների արդարադատության և ներքին գործերի հարցերով նախարարական հանդիպմանը:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են օրենքի գերակայության ապահովման, կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ամրապնդման տեսանկյունից դատական համակարգի, ոստիկանության և դատախազական համակարգերի բարեփոխումները:

Ներկայացվել են ՀՀ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դատավորների անկախությանն ուղղված նախորդ տարվա դատական օրենսգրքի ընդունված փոփոխությունները, քրեական օրենսդրության ոլորտի, պրոբացիոն ծառայության ներդրմանն ուղղված բարեփոխումները: Փոխադարձ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք երկրների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ: