«Ընդունելի են այն փոփոխությունները, այն օրենսդրական կարգավորումները, որոնք միտված են մարդու իրավունքները պաշտպանելուն». Իրավունք

10/02/2015

«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն այս անգամ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆՆ էր, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց «Իրավունք» թերթի խմբագրության ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան հարցերին: ՀՀ արդարադատության փոխնախարարին ուղղված հարցերը մասնավորապես վերաբերում էին ԴԱՀԿ, ՔԿԱԳ ոլորտի քաղաքականության մշակմանը եւ մեթոդական ղեկավարմանը, նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում ԴԱՀԿ ծառայության գործունեության ապահովմանն ու համակարգմանը, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի քաղաքականությանը եւ ռազմավարական ծրագրերի մշակման իրականացմանը: «Ուղիղ կապի»ընթացքում «Իրավունքը» նույնպես մի քանի հարց ուղղեց պարոն Քրմոյանին, որը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն փոխնախարար, հնչած հարցերը մեծամասամբ վերաբերում էին քրեակատարողականհիմնարկներին, բայց անդրադառնանք նաեւ սահմանադրական բարեփոխումներին, հատկապեսայն կետերին, որոնք վերաբերում են Ձեր ոլորտին:

- Սահմանադրական բարեփոխումները հիմնականում նպատակաուղված են մարդու իրավունքների ամրապնդմանը եւ համապատասխան մեխանիզմների ստեղծմանը եւ, իհարկե, այդ գործընթացը շարունակվում է: Մենք մի շարք միջազգային պարտավորություններ ունենք, որոնք նույնպես քննարկում ենք սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Որոշակի միջազգային փաստաթղթեր կարող են վավերացվել բացառապես սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների կոնտեքստում: Ամբողջ գաղափարախոսությունը սահմանադրական բարեփոխումների մարդու իրավունքների երաշխավորման համար լրացուցիչ պայմանների, լրացուցիչ կարգավորումների, լրացուցիչ երաշխիքների ամրագրումն է եւ արդյունավետ կառավարման համակարգի ապահովումը: Եվ կարծում եմ` սա շատ դրական արդյունք կունենա, որովհետեւ հետխորհրդային շրջանում մենք արդեն մեկ անգամ բարեփոխել ենք սահմանադրությունը, սա արդեն երկրորդ անգամ ենք բարեփոխում, մինչդեռ շատ հետխորհրդային երկրներ, իրենք, ուղղակի, մի սահմանադրություն են ընդունել եւ որեւէ փոփոխություն չեն արել, չեն արդիականացրել: Իսկ մեր իրավական համակարգը ավելի դինամիկ է զարգանում եւ այդ թվում սահմանադրական բարեփոխումները դրա կարեւորագույն քայլերից են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: