Իրանցի տասը դատապարտյալ պատժի մնացած մասը կկրի հայրենիքում

13/03/2015

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հանձնարարությամբ  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն իրականացրել  է իրանցի տասը  դատապարտյալի փոխանցումը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն:

 Փոխանցումն իրականացվել է  փոխադարձության հիման վրա՝ հիմք ընդունելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես նաև՝ ՀՀ արդարադատության նախարարի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: